ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Այսօր նաև ադրբեջանական ագրեսիաներին զոհ գնացած հարյուրավոր երեխաների օրը պետք է լիներ». Գեղամ Ստեփանյան
18:54, 01.06.2023 | mamul.am
3694 | 0

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է. «Այսօր նաև քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով զոհված Վաղինակ Գրիգորյանի, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Վիկտորյա Գևորգյանի և արցախյան շարժման ընթացքում ադրբեջանական ագրեսիաներին զոհ գնացած հարյուրավոր երեխաների օրը պետք է լիներ։
Մենք անհերքելի պատասխանատվություն ունենք երեխաների պաշտպանության համար։ Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են։ Երեխաների հիմնարար իրավունքները, ներառյալ նրանց կյանքի իրավունքը, ընտանիքի և համայնքի հետ լինելու իրավունքը, առողջության իրավունքը, անձնային զարգացման իրավունքը, դաստիարակվելու և պաշտպանվելու իրավունքը երաշխավորված են միջազգային կոնվենցիաներով և հատուկ ուշադրություն են պահանջում։
Սակայն, ցավալիորեն, մարդկությունը ձախողում է իր պարտականությունը՝ ապահովելու այն, ինչին երեխաները արժանի են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր