«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շատ կարևոր են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,-այս մասին Շուշիում «Վերակառուցում, հաշտեցում և ինտեգրում. էներգիա, տնտեսություն, շրջակա միջավայր և հավասարություն» թեմայով միջազգային միջոցառման ժամանակ ասել է ԱՄՆ Ազգային արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ և գործադիր տնօրեն Սյուզան Էլիոթը։ Նրա խոսքով, ներդաշնակությունն ու ինտեգրումը այսօրվա օրակարգի երկու կարևոր կետերն են։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: |