ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+28 °C
Այս պահի դրությամբ՝ «ՀայաՔվե»-ին միացել է 25 հազար մարդ
11:48, 15.07.2023 | mamul.am
4413 | 2

«Այս պահի դրությամբ՝ հատել ենք 25 000 մասնակիցների սահմանը. Երևան՝ 14 915 մասնակից, մարզեր՝ 9 630 մասնակից ու էլեկտրոնային ստորագրության տեսքով՝ 455 մասնակից: Սա հրաշալի արդյունք է»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը: «Սիրելինե՛րս, կանգ մի առեք, գտեք ձեզ պես ևս մեկ մարդ, որը դեռևս չի մասնակցել: Խոսեք նրա հետ, ձեռքից բռնեք, տարեք քվեարկության տեղամաս: Պետք է արագ կրկնապատկենք մասնակիցների թիվը»,- շարունակեց Չալաբյանը:

Հիշեցնենք՝ «ՀայաՔվե» նախաձեռնության հեղինակներն առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։ Նրանք Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ստորագրահավաք են իրականացնում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր