ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Շարժումն այս փուլում գրանցեց երկու կարևոր փաստ»․ Անժելա Էլիբեգովա
15:06, 12.05.2024 | mamul.am
3611 | 0

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Շարժումն այս փուլում գրանցեց երկու կարևոր փաստ։
1. Հանրությունն անտարբեր չի, քնած չի, իշխանությունից դժգոհության ծավալներն աննախադեպ են։
Ես դեռ 2023-ի սեպտեմբերից եմ տեսել, որ մարդիկ անտարբեր չեն, մեծ ցավով ու զայրույթով են լցված։ Ամեն օր հարյուրավոր մարդկանց հետ էի շփվում։ Մասշտաբներն ուղղակի հիմա ավելի տեսանելի դարձան։
2. Իշխանությունն օրակարգ թելադրողը չի։ Առաջին անգամ 6 տարվա մեջ ստիպված են իրենք արձագանք տվողի դերում լինել, բոլոր ռեսուրսները լարել։ Դա անհնար էր թվում, բայց իրողություն ա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր