Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերախ մզկիթի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ վիրավորվել է, ևս չորսը մահացել. հայտնում է Fars News գործակալությունը: Ավելի ուշ, Իրանի Ֆարս նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Յադոլլահ Բուելին հայտարարել է, որ Շահ Չերախ մզկիթի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 7-ի։ «Մզկիթի անվտանգությունը վերականգնվել է, հարձակվողներից մեկը ձերբակալվել է։ Առայժմ հարձակման հետևանքով վիրավորների թիվը յոթ է, ևս մեկ մարդ մահացել է», - Բուելիի խոսքերը մեջբերել է IRNA-ն: |