Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել է բազմահարկ բնակելի շենքի ճակատը։ Նախնական տվյալներով՝ տան վրա հարձակվել է անօդաչու թռչող սարք, ասել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Պայթյունից վնասվել են մի քանի բնակարանների պատուհաններ, ինչպես նաև օդորակիչներ։ Քանդվել է բազմահարկ շենքի ճակատը: Վնասներ են կրել նաև տան պատուհանների տակ կայանված մեքենաները։ Այս մասին հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները: |