Այսօր գիշերը Մախաչկալայի հյուսիսում գտնվող «Նաֆտա-24» գազալցակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 27 մարդ, այդ թվում՝ երեք երեխա. հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Դաղստան ժամանած ՌԴ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վիկտոր Ֆիսենկոն հայտնել է, որ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 66-ի, նրանցից 10-ի վիճակը ծանր է։ . ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ սկզբում հրդեհվել է ավտոտեխսպասարկման շենքը, ապա կրակը տարածվել է գազալցակայանի վրա, իսկ հետո պայթել է գազ-օդ խառնուրդը։ Հրդեհը մարվել է պայթյունից գրեթե 4 ժամ անց։ Շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը տեղի ունեցած պայթյունը բացատրել է գազալցակայանի դիմացի տարաների պայթեցմամբ։ «Պայթյունի պատճառներն ու բնույթը պարզվում են»,- ասել է նա: Դաղստանի դատախազությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել, տեղի իշխանությունները դադարեցրել են գազամատակարարումը Կումտորկալինսկի շրջանում։ |