«Երեկ Ադրբեջանի զինված ուժերի կողմից վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է կայազորային հոսպիտալում, տեղափոխվել Կենտրոնական հոսպիտալ»,-այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը: Նրա խոսքով՝ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր. «Այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,-ասել է Թորոսյանը: |