«Մինչ օրս հայկական կողմերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ Ադրբեջանին հանձնելով ականների բոլոր քարտեզները, սակայն ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականապատ դաշտերի շարունակական տեղադրման մասին, և հակառակ պայմանավորվածություններին՝ նույնիսկ ազատ չի արձակում ռազմագերիներին և իր բանտերում գտնվող այլ մարդկանց՝ որպես վստահություն ամրապնդման միջոց»-X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանը պարբերաբար հարձակվում և գրավում է Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, խախտում է նոյեմբերի 9-ի հիմնարար պարտավորությունները և լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- շարունակել է նա: «Ավելի լավ կլիներ՝ Հիքմեթ Հաջիևը դադարեցներ կեղծիքի այս արշավը, քանի որ դա ոչ մի կերպ չի կարող միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից»,- եզրափակել է Մարուքյանը։ |