Ռուս զինվորականները մեկ օրում Խերսոնի ուղղությամբ ոչնչացրել են մինչև 35 ուկրաինացի զինվորական. այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Խերսոնի ուղղությամբ կրակային խոցման արդյունքում հակառակորդի օրական կորուստները կազմել են մինչև 35 ուկրաինացի զինծառայող, երեք մեքենա, ամերիկյան արտադրության M777 հրետանային համակարգ, լեհական արտադրության «Կրաբ» ինքնագնաց հրետանային կայանք և Դ-20 հաուբից»,- ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։ |