Օգոստոսի սկզբին ՌԴ ՊՆ Ил-62М ինքնաթիռը գաղտնի թռիչք է իրականացրել դեպի Հյուսիսային Կորեա։ Երկու երկրների ներկայացուցիչները, հնարավոր է, քննարկել են Մոսկվային զենք մատակարարելու հարցը, այս մասին գրում է Defense Express-ը։
Հիշեցնենք՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձում է ընդլայնել համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ, մասնավորապես, ցանկանում է զենք ձեռք բերել Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։