«Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջքանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- Կառավարության այսօրվա նիստում՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցով տեղի ունեցած հրատապ նիստին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ–ն վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,– ասաց Փաշինյանը։ |