Ստամբուլի օդանավակայանի անվտանգության աշխատակիցներնը Դուբայից Ստամբուլ ժամանած իրանցի ուղևորուհի Հելմա Ս-ի ներքնազգեստի և կոշիկների մեջ հայտնաբերել են 30 մլն թուրքական լիրա (մոտ 1,1 մլն դոլար) արժողությամբ ադամանդներ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ադամանդները առգրավվել են։ Ձերբակալվածին տեղափոխել են Ստամբուլի օդանավակայանի ոստիկանական բաժանմունք։ Անհրաժեշտ ընթացակարգերը կատարելուց հետո նա հանձնվել է Միգրացիոն հարցերի գրասենյակի աշխատակիցներին, որտեղ որոշում է կայացվել նրան արտաքսել երկրից |