ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Սերբիան կավելացնի գազի մատակարարումը ՌԴ-ից Հունգարիա, եթե մերժվի Ուկրաինայի տարածքով տարանցումը
15:18, 20.08.2023 | mamul.am
2649 | 0

Սերբիան կավելացնի գազի մատակարարումը Ռուսաստանից Հունգարիա, եթե մերժվի Ուկրաինայի տարածքով տարանցումը. գրում է ՏԱՍՍ-ը:

Սերբիան հաստատել է, որ կկարողանա ռուսական գազի տարանցումը Հունգարիա ապահովել, եթե Ուկրաինայով տարանցումը դադարեցվի։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
«Ռուսաստանից Հունգարիա գազի մատակարարումների մեծ մասը հասնում է Սերբիայի տարածքով: Վերջին օրերին մենք լսում ենք, որ Ուկրաինան ցանկանում է խզել Ռուսաստանի հետ նախկինում կնքված տարանցման պայմանագիրը: Այսօր Սերբիայի նախագահը հաստատեց, որ եթե Հունգարիան ցանկանում է մեծացնել Սերբիայի տարածքով Հունգարիա եկող գազի ծավալը, ապա Սերբիան կարող է ապահովել դրա համար անհրաժեշտ մատակարարման հզորությունները»,- ասել է պաշտոնյան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր