ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Պակիստանում ահաբեկչության հետևանքով 11 մարդ է զոհվել
16:33, 20.08.2023 | mamul.am
2320 | 0

Պակիստանի վարչապետի պաշտոնակատար Անվար-ուլ-Հակ Կաքարը հայտնել է, որ զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 11 բանվոր: Ողբերգությունը տեղի է ունեցել Խայբեր Պախտունխվա նահանգում, որը սահմանակից է Աֆղանստանին. հայտնում է «Կոմերսանտ»-ը:

«Խստորեն դատապարտում եմ այս անիմաստ բռնության ակտը և համերաշխություն ցուցաբերում տուժած ընտանիքներին», - գրել է Կաքարը X-ում:

Հարձակման մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Նշվում է, որ հուլիսի վերջին Խայբեր Պախտունխվա նահանգում տեղի է ունեցել վերջին տարիների ամենախոշոր ահաբեկչությունը։ Պայթյուն է որոտացել իշխող կոալիցիայի մաս կազմող Jamiat Ulema-e-Islam կուսակցության հանրահավաքում։ Ավելի քան 50 մարդ մահացել է, մոտ 200-ը՝ վիրավորվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր