ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Խորհրդային գիտնականը հոսպիտալացվել է լուսնային առաքելության ձախողումից հետո
22:36, 20.08.2023 | mamul.am
6932 | 0

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Մարովը՝ ռուսական տիեզերագիտության վետերան, խորհրդային միջմոլորակային և լուսնային ծրագրերի «համահեղինակ», հոսպիտալացվել է Luna-25 տիեզերանավի կործանումից հետո։
Գիտնականը, ով 1970-ականներից ներգրավված է տիեզերական ծրագրերում, այդ թվում՝ խորհրդային տիեզերագնացությանը համբավ բերած ծրագրերում, ասել է, որ իրեն շատ է անհանգստացրել լուսնային առաքելության ձախողումը, որն առաջինն էր Ռուսաստանի համար գրեթե կեսդարյա ընդմիջումից հետո:
«Ինձ համար սա թերևս վերջին հույսն էր՝ տեսնելու մեր լուսնային ծրագրի վերածնունդը»,- ասել է Մարովը: Նա հավելել է, որ այժմ շատ կարևոր է քննարկել կատարվածի պատճառները՝ ոչ մի դեպքում չլռելով դրանց մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 11-ին գործարկված Luna-25 կայանը բախվել է Լուսնին և դադարել է գոյություն ունենալ: Մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ հասնելով Երկրի արբանյակին, կայանը չի կարողացել վայրէջքի ուղեծիր մտնել. շարժիչների հաղորդած ազդակը անկայուն է եղել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր