ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Զելենսկին Դանիայում նստել է F-16-ի օդաչուի խցիկում
23:06, 20.08.2023 | mamul.am
3718 | 0

Վլադիմիր Զելենսկին Դանիա կատարած այցի ժամանակ նստել է F-16 կործանիչի օդաչուի նստարանին։ Լուսանկարը հրապարակել է Ուկրաինայի նախագահը Telegram ալիքում։

Նկարում պատկերված են Զելենսկին և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիքսենը՝ նստած օդաչուների խցիկում։
Հաղորդվում է, որ Զելենսկին կիրակի այցելել է Դանիա։ Նա հանդիպումներ է ծրագրել վարչապետի, ինչպես նաև թագավորական ընտանիքի անդամների, քաղաքական կուսակցությունների առաջնորդների, խորհրդարանի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

Հայտնի է դարձել նաև, որ Դանիան Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելու է 19 F-16 կործանիչ։ Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինայի օդաչուներն ու ինժեներներն արդեն սկսել են սովորել, և Դանիա կատարած այցի ընթացքում քննարկվել են լրացուցիչ ասպեկտներ, այդ թվում՝ ուսումնական առաքելությունների ընդլայնումը։
Նկարի մակագրության մեջ Զելենսկին նշել է, որ բանակցությունները եղել են կոնկրետ և բովանդակալից և շնորհակալություն է հայտնել Դանիայի իշխանություններին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր