«Խոշոր շինարարները տեղեկացված են, որ փոշու խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, ու մենք ուղղակի անիմաստ խոսակցություններով չենք զբաղված: Գնացեք, հասկացեք՝ ինչ իրավախախտում է եղել ու համապատասխան արձանագրություն կազմեք»,- Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շինարարության հետևանքով առաջացած փոշու ամպին՝ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Փոշու հետ կապված որևէ դեպք, ահազանգ, տեսանյութ, եթե հասանելի է դառնում ինձ, ուրեմն ձեզ առաջին հերթին պետք է հասանելի դարձած լիներ, իսկ դա նշանակում է՝ պետք է գնացած, տուգանած լինեիք տվյալ շինարարին»,- հավելեց Ավինյանը: |