ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Սպիտակ տան արձագանքը՝ Գաբոնում հեղաշրջման փորձին
20:42, 30.08.2023 | mamul.am
5517 | 0

Միացյալ Նահանգները մտահոգված է Գաբոնում ռազմական հեղաշրջման փորձով և կաջակցի Արևմտյան Աֆրիկայի ժողովրդին ժողովրդավարության հասնելու ճանապարհին, ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նա խոստովանել է, որ երեկ երեկոյան իրադարձությունների զարգացումից հետո ԱՄՆ վարչակազմը «շատ եզրակացություններ չունի» իրավիճակի վերաբերյալ։
«Կարծում եմ, որ դուք չեք զարմանա, եթե իմանաք, որ մենք վերահսկում ենք դա շատ, շատ ուշադիր: Սա ռազմական հեղաշրջման ամենաթարմ դեպքն է մի տարածաշրջանում, որը ցնցվում է ռազմական հեղաշրջումների փորձերից», - ասել է Քիրբին լրատվամիջոցներին տված ճեպազրույցում: «Մենք չափազանց մտահոգված ենք այս կապակցությամբ... Մենք շարունակում ենք աջակցել տարածաշրջանի ժողովրդին... ժողովրդավարական կառավարման իրենց պահանջներին»,- հավելելն է նա:
Չորեքշաբթի առավոտյան Գաբոնի զինվորականները հայտարարեցին ընտրությունների արդյունքները չեղարկելու և կառավարական հաստատությունների լուծարման մասին։ Հանրապետական ​​գվարդիայի ղեկավար, գեներալ Բրիս Օլիգուի Նգուեման Monde թերթին ասել է, որ Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան պաշտոնանկ է արվել, սակայն կպահպանի բոլոր քաղաքացիական իրավունքները։ Զինվորական հայտարարության համաձայն՝ Ալի Բոնգո Օնդիմբան տնային կալանքի տակ է։ Ավելի ուշ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) տեղացի լրագրողի տեսաուղերձում Ալի Բոնգոն ասել է, որ գտնվում է իր նստավայրում և չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Նա հավելել է, որ չգիտի, թե որտեղ են կինն ու որդին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր