ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ազգային անվտանգության խնդիր են դարձել այս օտարամոլերը». Կարեն Հովհաննիսյան
22:42, 30.08.2023 | mamul.am
3187 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս անտանելի ռուսամոլության, արևմտամոլության մեջ պակասում է մի փոքր սերը առ Հայը, սեփական ազգը․․․
Հիմա էլ ռուսամոլներն ակտիվ սկսում են տարածել այն թեզը, թե ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, դրա համար այս իրավիճակն է ստեղծվել։
Հենց այս տեսակ ազգայինն ստորադասողը երբեք չի հիշի, թե ինչպես էր ՌԴ-ն մշտապես հրաժարվում որևէ կերպ ռազմական օգնություն ցուցաբերել ռազմական դաշնակցին՝ պատճառաբանելով, թե դա Ադրբեջանի տարածքն է՝ նկատի ունենալով Արցախը․․․
Կամ նույն արևմտամոլները, որ այդպես ջանասիրաբար ստահոդ լուրերը տարածում ու փորձում են իրականության տեղ անցկացնել, որ իբրև թե ԱՄՆ-ն, կամ Եվրոպան Արցախի կողքին է, այդքան շուտ մոռացա՞ն ՀՀ-ի դեմ ընդունված միջազգային բանաձևերը, որով դատապարտում էին ՀՀ-ին Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ։
Բոլորը, ձեռք ձեռքի տված, կանաչ լույս են վառել Ադրբեջանի առջև, որ հիմա հասցրել է այս օրին․․․
Դրա համար ամեն ինչին չափ կա, ամեն ինչին սահման կա։ Այո, աշխարհի հետ պետք է հարաբերվենք, այո, ՌԴ-ի հետ էլ, ԱՄՆ-ի հետ էլ, Եվրոպայի հետ էլ պիտի հարաբերվենք, բայց ամեն ինչը չափի մեջ, առանց ստորադասելու սեփական ազգին։
Այլևս ազգային անվտանգության խնդիր են դարձել այս օտարամոլերը․․․
Հ․Գ․ Արգելում եմ գրառումս վերահրապարակել որևէ ձևաչափով։
Հ․Գ․Գ․ Միմյանց վիրավողներին կարգելափակեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր