ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Անկախ դիտորդ»-ը հետևելու է վերահաշվարկի գործընթացին
11:18, 19.09.2023 | mamul.am
2621 | 0

Անկախ դիտորդը հետևելու է վերահաշվարկի գործընթացին բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում։
Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ընտրություններից հետո երկրորդ օրը պարտադիր սկսում են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ։
Վերահաշվարկ կատարում են երեք հիմքով և նշված հերթականությամբ
ա․ Վիճակահանությամբ ընտրվում են պատահական 3 տեղամաս
բ․ ԸԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ նախատեսում է վերահաշվարկ տվյալ տեղամասում, որովհետև խնդիր է նկատել կամ արձանագրության մեջ հատուկ կարծիք գրած ՏԸՀ անդամը դիմում է ներկայացրել
գ․ Ներկա գտնված վստահված անձը կամ թեկնածուն դիմել են վերահաշվարկի։ Ընդ որում, եթե նույնիսկ դիմողը հետո հրաժարվի կամ բացակա լինի, վերահաշվարկ իրականցվում է, եթե դիմումն ընդունվել է։
Այս պահին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սկսվում է պարտադիր վիճակահանությունը։

Աղբյուրը` Անկախ դիտորդ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր