ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Իրադրությունը լարված է». Տիգրան Աբրահամյան
12:00, 19.09.2023 | mamul.am
10014 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանն առավոտվանից ակտիվ տեղեկատվական գրոհ է սկսել Արցախի նկատմամբ՝ մեկ մեղադրելով քաղաքացիական ավիացիայի վրա ՌԷՊ միջոցներով ազդելու, մեկ էլ՝ ահաբեկչություն իրականացնելու մեջ:
Վերջին դեպքի հետ կապված նշվում է, թե իբր հայկական դիվերսիոն խումբը ականապատել է ադրբեջանական ճանապարհը, որի հետևանքով Ադրբեջանը 4 կորուստ է ունեցել:
Իրականությունը սակայն այն է, որ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները «հիմնավորելու» համար նախ փորձում է Արցախը ներկայացնել որպես ագրեսոր, ահաբեկչական երկիր, ապա գործողություններ ծավալել սահմանագծի այս կամ այն ուղղությամբ:
ՊԲ-ն արդեն տվել է, որ Ադրբեջանը Ասկերանի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել, սակայն ադրբեջանական տեղեկատվական սադրիչ նախապատրաստությունը հաշվի առնելով, չի բացառվում, որ Ադրբեջանը այդ կամ մեկ այլ ուղղությամբ այլ ագրեսիվ քայլերի կգնա:
Իրադրությունն ընդհանուր առմամբ լարված է և այն դերակատարները, ովքեր շահագրգռված են իրավիճակի կայունությամբ պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր