ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը՝ ԼՂ-ն լքելու համար». Նիկոլ Փաշինյան
16:24, 19.09.2023 | mamul.am
5636 | 2

«Ասել, որ իրադարությունն անկանխատեսելի էր, չի կարելի. ինչպես ասել եմ Կառավարության նիստերին, տեսնում էինք իրադրության լարումը»,- ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնածավալ հարձակմանը՝ ասել է ՀՀ վարչապետը: Նա նշել է, որ Անվտանգության նիստ են հրավիրել, քննարկել իրադրությունը. «Այսպիսով Ադրբեջանը, ըստ էության, մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան: ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, ՄԱԿ-ի ԱԽ խորհուրդը նույնպես: ՀՀ-ն որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել ու մեր մշտական խնդիրը եղել ու մնում է ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովումը: Տարօրինակ եմ համարում Ադրբեջանի հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը ԼՂ-ն լքելու համար. սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է»,- ասել է Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր