ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Արդյո՞ք սա բարեկամ և ռազմավարական գործընկեր երկրի վարքագիծ է»․ Դավիթ Անանյան
09:42, 20.09.2023 | mamul.am
8805 | 3

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանն իր գործողություններով (ավելի շատ՝ իր անգործությամբ) զարմանալիորեն ու անհեռատես կերպով Հայաստանում մեծացնում է հակառուսական տրամադրությունները։
Ռուսաստանի հաշվարկը վիրավորական աստիճանի պրիմիտիվ է․․․ իր թողտվությամբ ու իմացությամբ թույլ տալ մեր թշնամուն ցեղասպանություն իրականացել Արցախում․․․ արդյունքում հայ ժողովուրդն իր արդարացի ցասումով կհեռացնի նրանց համար անցանկալի ղեկավարին, իսկ ավելի հեռահար նպատակը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Սյունիքի միջանցքը ուժով վերցնելուց հետո իր վերահսկողության ներքո դրա գործարկում՝ ըստ էության, թուրք-ադրբեջանական «տեղաշարժերի», իսկ ավելի գլոբալ առումով՝ Հնդկաստանի և Իրանի՝ այս տարածաշրջանում մեգա ձեռնարկումներում որոշակի մասնակից դառնալու դերակատարության ապահովում։
Արդյո՞ք սա բարեկամ և ռազմավարական գործընկեր երկրի վարքագիծ է․․․
Ռուսաստանը կարծես հետևություններ չի կատարել ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում իր «ձեռքբերումների» առումով, երբ նախապատերազմական Ուկրաինայում իրենց նկատմամբ, ընդհանուր առմամբ, բավականին լոյալ տրամադրվածություն ունեցեղ ուկրաինական ժողովուրդն այժմ տոտալ ատելությամբ է լցված Ռուսաստանի հանդեպ»։

Աղբյուրը` Դավիթ Անանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր