ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Իրականում ոչ մի նոր բան չի եղել»․ ՔՊ-ական պատգամավոր
10:06, 20.09.2023 | mamul.am
7047 | 6

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրականում ոչ մի նոր բան չի եղել. հերթական անգամ ցանկանում են ոչնչացնել մեր պետությունը։
Արտասովոր չէ նաև մեթոդը՝ արտաքին և ներքին ուժերը միարժամանակ գրոհում են մեր պետականությունը։
Լուծման համար ևս հեծանիվ հորինել պետք չէ։ Պարզապես չպետք է տրվել օտարերկրյա ուժերին ծառայող 5-րդ շարասյան սադրանքներին, մնալ համախմբված պետություն ունենալու գաղափարի շուրջ և ամեն ինչ լավ կլինի։
Ինտուիտիվ զգում եմ, որ այս ամենը մեր ժողովուրդը շատ լավ զգում ու տեսնում է, հետևաբար այս անգամ չի ստացվելու և մենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը չենք կորցնելու։
Տեսնում եմ, գիտեմ ու հավատում եմ, որ ժողովուրդն ու իշխանությունները այդ կամքն ու վճռականությունը հաստատ ունեն»։

Աղբյուրը` Գևորգ Պապոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր