ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Բոլորս պետք է հավաքվենք Հրապարակում»․ Անդրանիկ Թևանյան
10:18, 20.09.2023 | mamul.am
5648 | 4

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան եթերում հանդես է եկել հայտարարությամբ։ «Մեր ձեռքերում է երկրի ապագան․ պետք է բոլորս ոտքի կանգնենք՝ անկախ տարաձայնություններից։ Արցախն օրերի կամ ժամերի խնդրի առաջ է կանգնած, եթե չկարողանանք պաշտպանենք, հաջորդը լինելու է Սյունիքը, հետո Սևանի տարածաշրջանը, Երևանը․․․ Մեր առաջարկը հետևյալն է՝ ժողովուրդը միասնաբար ոտքի է կանգնում․ պետք է իրականացնել համազգային գործադուլ և դասադուլ․ գործադուլը չի վերաբերում առաջնային նշանակության ոլորտներին։ Բոլորս պետք է հավաքվենք Հանրապետության Հրապարակում ու միասնաբար պարտադրենք Փաշինյանի հրաժարականը։ Քանի դեռ նա իշխանության է, ՀՀ-ն շանս չունի պաշտպանելու իր պետականությունը»,- ասել է նա։ Թևանյանը նշել է՝ նախնական որոշել են այսօր երեկոյան ժամը 19։00-ին մեծ հանրահավաք կազմակերպել Հրապարակում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր