ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
«Դավիթ Սարգսյանին կալանքի էին վերցրել զուտ նրա համար, որ նա բղավել է և ոտքով հարվածել է դռանը». Արման Ղարիբյան
23:30, 27.09.2023 | mamul.am
3154 | 1

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեմ հիմա շատերիդ սա չի հետաքրքրի, բայց չեմ կարող լռել անարդարության մասին։
Դավիթ Սարգսյանին կալանքի էին վերցրել զուտ նրա համար, որ համաձայն քննչականի՝ նա բղավել է և ոտքով հարվածել է դռանը։ Լուրջ, ընդամենը այդքանն է արել։
Զուտ համեմատության համար նշեմ, որ իրենց կանանց ու երեխաներին ՏԱՐԻՆԵՐՈՎ ԾԵԾՈՂ տղամարդկանց 95%ը մնում է ազատության մեջ ամբողջ դատական գործընթացի ժամանակ՝ լինելով իրական սպառնալիք տուժողների համար։
Ակնհայտ է, որ Դավիթին կալանքի տակ էին պահում քաղաքական պատճառով։ Եվ սա ահավոր է։ Վաղը սա կարող է լինել ցանկացած մեկիս հետ։
Ու արևմուտքն էլ կասի՝ մենք աջակցում ենք Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին։ Այսպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում աջակցեք ու զարգացրեք, մեզ դա պետք չէ»։

Աղբյուրը` Արման Ղարիբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր