ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Ադրբեջանցին սպառնում է ինձ գտնել ու ***ել իմ ականջը». Տաթևիկ Հայրապետյան
20:36, 10.10.2023 | mamul.am
5426 | 1

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանցի տարբեր օգտատերեր կեղծ, նաև իրական օգտահաշիվներից հնչեցնում են անձնական բնույթի սպառնալիքներ իմ հասցեին: Նրանք հատկապես թիրախավորում են ինձ արտերկրում ծավալած գործունեության համար, որի շրջանակներում հստակ փաստերով ցույց եմ տալիս, որ Ադրբեջանն ագրեսիվ, հայատյաց բռնապետական երկիր է, որտեղ քնած հային կացնահարողը հերոսացվում է նախագահի կողմից:
Օրինակ, վերջին նամակներից մեկում ոմն կեղծ օգտատեր սպառնում է, որ երբ ես նորից այլ երկրում լինեմ «ինքը կգտի ինձ ու կկտրի իմ ականջը»: Իմ դեմ այս արշավը նպատակ ունի անապահովության ու վտանգի զգացողություն սերմանել, որից դրդված ես չպետք է գործունեություն ծավալեմ արտաքին լսարանի հետ, բայց իրենք չարաչար սխալվում են այդ հարցում: Ես սա համարում եմ իմ գործունեության արդյունավետության ցուցիչ, ավելին ասեմ՝ ես այս ամենը ես ուղղելու եմ իրենց դեմ:
Բացի այդ, իմ էջում շարունակ մեկնաբանություններ ու վիրավորանքներ են գրում, որոնցից ոչ բոլորն եմ հասցնում ջնջել, դրա համար հայցում եմ իմ էջի հետևորդների ներողամտությունը: Մի բան պարզ է՝ նրանք հստակ նպատակ են դրել հոգեբանական ահաբեկչության ենթարկել հայ հանրությանը, դա թույլ տալ չի կարելի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
19:18, 17.06.2024
1200 | 0
դեպի վեր