ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
15:06, 18.10.2023 | mamul.am
2799 | 0

Հոկտեմբերի 18-ին, ժամը 10:37-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 113-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1961թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ․ Ղ․, ծնված 1956թ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ ուղևորներ Լ․ Դ-ն (ծնված 2014թ․), Լ․ Դ-ն (ծնված 2012թ․), Լ․ Կ-ն (ծնված 1990թ․), Մ․ Դ-ն (ծնված 1985թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր