ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Էրդողանի հայտարարությունից հետո Իսրայելի սուպերմարկետները դադարեցրել են թուրքական մթերքների ներկրումը
11:54, 01.11.2023 | mamul.am
11117 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունից հետո Իսրայելի սուպերմարկետները դադարեցրել են թուրքական մթերքների ներկրումը, հաղորդում է Haaretz-ը։

«Իսրայելական սուպերմարկետների բազմաթիվ ցանցեր դադարեցնում են Թուրքիայից ներկրումը այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն աջակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ին»,- գրում է թերթը։

Հայտնի է, որ թուրքական արտադրանքի գնումը դադարեցրած ընկերությունների թվում է նաև Իսրայելի առաջատար Shufersal սուպերմարկետների ցանցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր