ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+31 °C
Սպիտակ տունը հերքում է Նեթանյահուի՝ պաշտոնից հեռանալու շուրջ քննարկումը
18:54, 02.11.2023 | mamul.am
2104 | 0

Չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տունը հերքել է տեղեկությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և իր օգնականները քիչ հավանական են համարում Բենյամին Նեթանյահուի՝ Իսրայելի վարչապետի պաշտոնում մնալու հանգամանքը։

«Այդ տեղեկությունները կեղծ են, քանի որ այս թեման նախագահի կողմից չի քննարկվել և ներկայումս էլ չի քննարկվում»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոսթոնը։

Չորեքշաբթի օրը Politico-ում հրապարկված հոդվածում ասվում է, որ Բայդենը նախորդ ամիս իր այցի ժամանակ խոսել է այս հարցի շուրջ Նեթանյահուի հետ՝ խորհուրդ տալով նրան նկատի ունենալ բոլոր այն խնդիրները, որոնք նա կցանկանար փոխանցել իր իրավահաջորդներին։

Երրորդ ամերիկացի պաշտոնյան Politico-ին ասել է, որ Նեթանյահուի՝ իշխանության մնալը կարող է տևել միայն մի քանի ամիս կամ մինչև Գազայում Իսրայելի գործողությունների առաջին փուլի ավարտը։ Պաշտոնյան հավելել է նաև, որ տեղի ունեցածի վերաբերյալ պետք է հաշվի առնել նաև հասարակության կարծիքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր