ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Մեծամոր-Ակնալիճ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ
16:18, 18.12.2023 | mamul.am
3317 | 0

Դեկտեմբերի 18-ին, ժամը 13։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Ակնալիճ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մեծամոր-Ակնալիճ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ռ․ Խ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1959թ․) մակնիշների ավտոմեքենաները. տեղում գրանցվել է Լ․ Ա-ի մահը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ․ Ե-ն (ծնված 1987թ.) և Հ․ Ս-ն (ծնված 2009թ.) տեղափոխվել են Մեծամորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Խ-ն՝ հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ․ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել Լ․ Ա-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր