ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Հայաստանում Հռոմի ստատուտը շրջանցելու միջոց են գտել․ #ТАСС
14:18, 02.11.2023 | mamul.am
6465 | 3

Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է ստորագրել համաձայնագիր, որը թույլ է տալիս շրջանցել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի պահանջները: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելովՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին։

Արշակյանի խոսքով՝ Հռոմի ստատուտի վավերացումից մի քանի ամիս առաջ Երևանը Մոսկվային առաջարկել է երկկողմ համաձայնագիր ստորագրել, որը թույլ է տալիս երկու երկրների միջպետական իրավահարաբերությունները դուրս բերել միջազգային կառույցների գործողությունից:

«Ըստ էության, մենք պատասխան չենք ստացել, բայց մինչ Հռոմի ստատուտի՝ ուժի մեջ մտնելը դեռ շատ ժամանակ կա։ Իրավաբանորեն մենք կարող ենք ունենալ համաձայնագիր, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում»,- ասել է Արշակյանը։

Մինչ այդ Արշակյանն ասում էր, որ Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, հավելում է լրատվամիջոցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր