ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Հակոբ Արշակյանը՝ սահմանային իրավիճակի մասին
14:30, 02.11.2023 | mamul.am
3087 | 2

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱՄՆ պետդեպի հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների, ու պատասխանելով հարցին՝ ամերիկյան նախազգուշացումները կարո՞ղ են կանխել ադրբեջանական հնարավոր հարձակումները, ասել է. «Խորհուրդ կտամ հետևել ՊՆ հաղորդագրություններին: Այս պահին, իմ տեղեկություններով, կուտակումներ չկան Հայաստանի շուրջ: Հռետորաբանության տեսանկյունից պետք է արձանագրել որոշակի դրական տեղաշարժեր՝ ինչպես միջազգային հեղինակավոր մարմինների կողմից՝ բանաձևերի ընդունման տեսքով, այնպես էլ խորհրդարանների ու կառավարությունների կողմից՝ հայտարարություններ այն մասին, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը չի կարող դրել հարցականի տակ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր