ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Հակառուսական ցուցադրական ժեստ»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցության մասին
16:54, 02.11.2023 | mamul.am
3989 | 4

«Հակառուսական ցուցադրական ժեստ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցությունը։ «Եթե խոսում եք Մալթայում կայացած, այսպես կոչված, կոպենհագենյան ձևաչափով հանդիպման մասին, ապա մենք դա դիտարկում ենք որպես ցուցադրական հակառուսական ժեստ Երևանի կողմից։ Երևանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը սիրախաղի մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվ են տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Ցավալի է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը համառորեն փլուզում է մեր դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Զախարովան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր