ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Հուշատախտակ՝ նվիրված բազմավաստակ հնագետին
21:18, 02.11.2023 | mamul.am
2423 | 0

Այսօր Մաշտոցի պողոտայի 16 հասցեում տեղի ունեցավ նշանավոր հնագետ և պատմաբան, ակադեմիկոս Բաբեկ Առաքելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողությունը։
Արարողությանը մասնակցում էին ինչպես ընտանիքի անդամներ, այնպես էլ գործընկերներ և հյուրեր։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր Բաբկեն Առաքելյանը եղել է Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության նշանավոր և բազմավաստակ հնագետներից։ 1959-ից -1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն։ Նա հեղինակ է ավելի քան 120 գիտական մեծ ու փոքր աշխատությունների։ «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյա ակադեմիական հրատարակության համահեղինակներից է։
Նշանավոր հնագետը Մաշտոցի պողոտայի այս տանն ապրել է 1949-2004 թվականներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր