ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«ՌԴ-ն Հռոմի ստատուտի վերաբերյալ համաձայնագիր չի կնքի ՀՀ-ի հետ». Ջաբարով
21:48, 02.11.2023 | mamul.am
3845 | 0

Ռուսաստանը Հայաստանի հետ համաձայնագիր չի կնքի Միջազգային քրեական դատարանի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վերաբերյալ:

«Соловьев Live»-ի եթերում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների առաջարկին՝ կնքել համաձայնագիր, որը Հռոմի ստատուտը շրջանցելու հնարավորություն կտա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հռոմի ստատուտի վավերացման շուրջ Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր