ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ալենի դեմքին ասացի՝ ինքն ով է»․ Աննա Մկրտչյան
10:18, 03.11.2023 | mamul.am
4313 | 2

Ինչպես օրեր առաջ հայտնել էինք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորանքի հիմքով դատական հայց է ներկայացրել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ։ 24TV-ի եթերում պատգամավորն ասել է՝ մանրամասներից տեղյակ չէ․ «Թող էլի դատի տա, լավ է, որ իրենք ազդեցության այլ գործոն ինձ վրա չեն գտել, հնարավորություն չեն ունեցել լռեցնել, չնայած իրենց ամբողջ թիմի՝ իմ ու մտերիմներիս նկատմամբ կիրառված տականքություններին։ Ավելի լավ ցուցիչ, որ ճիշտ ուղու վրա եմ, երևի չկա։ Ինչ վերաբերում է Ալենին՝ որպես երևույթի, կարծում եմ՝ երկու շաբաթ առաջ ԱԺ-ում հնարավորություն ունեցա իր դեմքին ասելու՝ ինքն ով է»,- հավելել է պատգամավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր