ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Թափառող շունը հարձակվել է 76-ամյա կնոջ վրա
10:54, 03.11.2023 | mamul.am
2544 | 0

Նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մերձավան գյուղում թափառող շունը հարձակվել է քաղաքացու վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, ժամանելով Մերձավան գյուղի բուժամբուլատորիա, այնտեղ հայտնաբերել են կնոջ դի: Պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 76-ամյա Սուսաննա Փ-ն հարձակումից հետո տեղափոխվել է ամբուլատոր կենտրոն և մինչ շտապօգնության ժամանումը կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նա հանկարծամահ է եղել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր