ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+33 °C
««Անկլավ» կոչվածներն ունեն ռազմական առանցքային նշանակություն»․ Գևորգ Դանիելյան
12:48, 03.11.2023 | mamul.am
1592 | 0

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Անկլավ» կոչվածները, որոնց բացահայտ ապօրինի փորձ է արվում հանձնել ադրբեջանցիներին, ունեն ռազմական առանցքային նշանակություն, և այդպիսիք առնվազն այս փուլում պետք են ոչ թե մարդկանց բնակեցնելու, այլ ռազմական շահեկան հենակետեր կահավորելու համար (թե բա՝ հիմա մարդ չի ապրում, ինչի՞ են պետք): Պետության տարածքն էլ որոշվում է ոչ թե զուտ գիտահանրամատչելի հանրագիտարաններով ու այլ դոկտրինալ կամ սիրողական աղբյուրներով, այլ նորմատիվ իրավական փաստաթղթերով, իսկ դրանց համաձայն՝ այդպիսիք կարող էին որոշակի չափագրումներից հետո հանձնվել միայն համարժեք տարածքի դիմաց, ինչը չի արվել ժամանակին, ուստի այդ հարցն այլևս չունի որևէ իրավական հիմք....»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր