ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Միրզոյանը փորձեց անցնել սահմանները, ստիպված եղա համարժեք պատասխան տալ»․ Քրիստինե Վարդանյան
13:00, 03.11.2023 | mamul.am
3652 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Այսօր պետական մակարդակով մեր հանրությանը մատուցվող թեզերի սնանկությունը ցույց տալու համար 3 հարց եմ հնչեցրել Արարատ Միրզոյանին․
1. Քանի՞ քառ. կմ է Ադրբեջանն օկուպացրել Հայաստանից։
2. Անվտանգության ոլորտում բացի Եվրոպական խորհրդարանում ծափերից ի՞նչ ձեռքբերում և կոնկրետ պայմանավորվածություններ կան։
3. Ինչո՞ւ անվտանգության ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից առաջարկվող կոնկրետ միջոցառումները կյանքի չեն կոչվում։
Պատասխանում Միրզոյանն ասաց, որ Ադրբեջանը ՀՀ-ից օկուպացրել է շուրջ 200 քառ․ կմ տարածք, անվտանգության ոլորտում բացի հեռադիտակներով զինված ԵՄ դիտորդներից, այլ պայմանավորվածություններ չկան, Իրանի վերաբերյալ հարցը մնաց անպատասխան:
Քանի որ իմ հարցին պատասխանելիս Արարատ Միրզոյանը փորձեց անցնել սահմանները, ստիպված եղա համարժեք պատասխան տալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր