ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետից ոչ թե փախչել, այլ դրա շուրջ արդյունավետ բանակցել է պետք». Սուրեն Սուրենյանց
21:06, 03.11.2023 | mamul.am
1605 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակցությունների անհրաժեշտություն
Էրդողանը հերթական անգամ ասել է, թե Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները՝ նկատի ունենալով Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության բացումը:
Ես հասկանում եմ, որ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» հերթական փորձն է՝ Անկարայի, Բաքվի և նաև Մոսկվայի պահանջը «ջրելու» նպատակով, բայց ինչպես տեսնում ենք՝ վերջիններս առաջնորդվում են ոչ թե կարգախոսներով, այլ կոնկրետ օրակարգերով:
Դարձյալ պնդում եմ, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետից ոչ թե փախչել, այլ դրա շուրջ արդյունավետ բանակցել է պետք, մի կողմից, նոր պատերազմի վտանգը կանխելու, մյուս կողմից՝ ռացիոնալ լուծումներ գտնելու համար, որոնք նվազ ռիսկային կլինեն Հայաստանի սուվերենության համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր