ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Իրավիճակը թեժանում է. ընդդիմությունը ՔՊ-ի համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. «Ժողովուրդ»
09:06, 20.12.2023 | mamul.am
3230 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու խմբակցությունները պատրաստվում են ավագանու տարեվերջյան կարևոր նիստին։ Ինչպես հայտնել ենք, Երևանի նոր ձևավորված ավագանին դեկտեմբերի 26-ի նիստում քննարկելու է համայնքի 2024թ-ի բյուջեն և զարգացման ծրագիրը:
Բյուջեն և զարգացման ծրագիրը ներկայացնելու է քաղաքապետը, հաստատելու՝ ավագանին:
Ի տարբերություն խորհրդարանի, որտեղ ՔՊ-ն մեծամասնություն է և ցանկացած որոշում կայացնում է միանձնյա և առանց խոչընդոտի, ավագանիում ՔՊ-ն լուրջ խնդիրներ ունի:
Բանն այն է, որ ընդդիմադիր երեք խմբակցությունները միասին ունեն 34 մանդատ, իսկ ՔՊ-ն և նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը՝ 33:

Այսինքն՝ դեկտեմբերի 26-ին ամեն բան կախված է ընդդիմությունից. եթե չգնան ու չհաստատեն բյուջեն, ապա լուրջ խնդիրներ կառաջանան ՔՊ-ի համար Երևանի կառավարման հարցում»:

Մանրամասները՝ թերրթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր