ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մենք չենք «ջրել», իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը». Փաշինյան
00:24, 20.12.2023 | mamul.am
2644 | 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մեղադրանքներին, թե Հայաստանի կառավարությունը զրոյացնում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, արդարացավ. «Եկեք կարդանք այդ հայտարարությունը և նայենք՝ այդ հայտարարությանն առնչվող տարածքում ինչ է կատարվում։ Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել», մեր ստորագրությունն այնտեղ է։ Բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված որևէ բան այսօր իրականության մեջ կա՞:

Եթե մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք այդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը»,- ասաց նա։

Նշենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են Ռուսաստանի սահմանապահները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր