ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում». Գերասիմ Վարդանյան
15:00, 03.11.2023 | mamul.am
2575 | 2

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 2-ին ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:
Հայտնում եմ, որ լինելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ և նկատի ունենալով իմ աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև որոշ այլ հանգամանքներ, անձնական որոշում եմ կայացրել, համաձայն որի այս փուլում իմ խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չեմ համարում։
Միևնույն ժամանակ դիմելով ընկերներիս, բարեկամներիս, հարզատներիս, ինձ հավատացող ու ինձ հետ պայքարող մարդկանց հայտնում եմ, որ մեր պայքարը արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու համար շարունակվելու է մինչև վերջ։
Խնդրում եմ իմ այս քայլը դիտարկել պայքարի դաշտում մարտավարական դիրքավորման համատեքստում։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՅԴ ՀԳՄ-ին իմ անձնական որոշմանը ընդառաջ գնալու ու համաձայնություն տալու համար։
Հաջողություն եմ մաղթում իմ գործընկերներին և ընկերներին խորհրդարանում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր