ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Հայաստան» դաշինքից 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է
15:48, 03.11.2023 | mamul.am
4376 | 3

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուները, որոնք պետք է ստանձնեին պատգամավորական մանդատը, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը տեղեկացրել է, որ ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ: Նշվում է, որ ընտրական ցուցակի հաջորդ համարը Լևոն Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին: Լևոն Քոչարյանն այժմ կալանավորված է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր