ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի հանդեպ
18:54, 03.11.2023 | mamul.am
4029 | 2

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։

«Առկա են լուրջ մտավախություններ, որ Ադրբեջանի կողմից հավակնություններ, տարածքային պահանջներ կան Հայաստանի նկատմամբ։ Կան նաև որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես, երբ խոսքը գնում է, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին։ Այնպես որ, այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան»,- ասաց Միրզոյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր