ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Անվտանգային մեխանիզմները, որոնք նախատեսել էր Հայաստանը, իրականում արդյունավետ դուրս չեկան». Արարատ Միրզոյան
19:18, 03.11.2023 | mamul.am
2723 | 1

Այսօր Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոստովանեց. «Անվտանգային մեխանիզմները, որոնք նախատեսել էր Հայաստանը, իրականում արդյունավետ դուրս չեկան։ Ե՛վ քաղաքական երկխոսության առումով, և՛ անվտանգային առումով, և՛ տնտեսական փոխկապակցվածության, այդ թվում` նաև էներգետիկ փոխկապակցվածության առումով և՛ ընդհանրապես արժեքների առումով Հայաստանն իսկապես շահագրգռված է` խորացնելու իր կապերը ԵՄ անդամ երկրների, Գերմանիայի հետ: Պետք է նկատենք, որ մենք սրա գիտակցումը տեսնում ենք ինչպես հայկական, այնպես էլ բազմաթիվ եվրոպական երկրների կողմից: Մենք գնում ենք ճիշտ այդ ուղղությամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր