ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Իսրայելը հրադադարի պայմաններ է առաջադրել
20:00, 03.11.2023 | mamul.am
5966 | 0

Իսրայելը մերժում է ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարը` առանց պատանդների ազատ արձակման, հայտնում է BBC-ն։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի կնքմանը մինչև հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ պատանդ վերցված բոլոր քաղաքացիներն ազատ չարձակվեն: «Իսրայելը հրաժարվում է ժամանակավոր զինադադարից, որը չի ներառում մեր պատանդների վերադարձը»,- ասել է Նեթանյահուն իր հեռուստաուղերձում։
Հայտարարությունը հաջորդել է ՀԱՄԱՍ-ի՝ պատանդներին փոխանակելու առաջարկին՝ իսրայելական բանտերից պաղեստինցիներին ազատելու և «ագրեսիայի» դադարեցման պահանջով։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցն Իսրայել նշանավորվել էր նաև ռազմական գործողությունների հումանիտար դադարի մասին քննարկումներով, որոնք նա անվանել էր «կարևոր» քաղաքացիական բնակչության պաշտպանության և Գազա օգնություն հասցնելու համար:

Բլինքենն ընդգծել էր պատանդներին ազատելու համար հումանիտար դադարների կիրառման հնարավորությունը, սակայն նշել, որ մանրամասները, թե ինչպես են իրականացվելու այդ դադարները, դեռևս լիովին պարզված չեն, և որ դրանց արդյունավետ օգտագործումը քննարկվում է իսրայելցի պաշտոնյաների հետ։

Ըստ CNN-ի, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ուրբաթ օրը Բլինքենի հետ բանակցությունների ժամանակ նշել է, որ ռազմական գործողությունների ցանկացած դադարեցում կպայմանավորվի պատանդների վերադարձով` ընդգծելով Իսրայելի անխախտ դիրքորոշումն այս հարցում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր