ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Ալաբամա նահանգն առաջին անգամ ազոտով մահապատիժ կիրականացնի. Դատարան
20:48, 03.11.2023 | mamul.am
6680 | 0

Fox News-ը հայտնում է Ալաբամայի Գերագույն դատարանի որոշման մասին, ըստ որի, նահանգն այսուհետ կարող է ազոտով մահապատժի ենթարկել կալանավորին։
Գերագույն դատարանն իր կայացրած 6.2 որոշան մասին որևէ մեկնաբանություն չի տվել։ Դատավորները բավարարել են նահագի գլխավոր դատախազի հայցը Քենեթ
Եվգին Սմիթի համար, ով դատապարտվել է 1988 թվականին` Էլիզաբեթ Սենաթին վճարի դիմաց սպանելու համար։ Հրամանագրում մահապատժի մեթոդը չի նշվում, սակայն Գլխավոր Դատախազը փաստաթղթերում նշել է, որ Սմիթին մահապատժի ենթարկելու համար օգտագործվելու է ազոտ։ Քեյ Իվեյը ավելի ուշ կհայտնի մահապատժի ստույգ ամսաթիվը։ Հավանաբար, Ալաբամա նահանգն առաջինը կլինի, որ կփորձի մահապատժի ենթարկել ազոտով։
Միսիսիպին և Օքլահոման նաև թույլատրել են մահապատժի համար օգտագործել ազոտի հիպոքսիա, որի դեպքում կալանավորը զրկվում է թթվածնից՝ շնչելով միայն ազոտ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր